Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Նախաքննության և հետաքննության մարմինները՝ թույլ օղակ

Նախաքննության և հետաքննության մարմինները՝ թույլ օղակ
13.07.2013 | 15:57

Այսօր Ծաղկաձորում մեկնարկեց «Դատաիրավական բարեփոխումներ. նախապատմություն, ձեռքբերումներ, ծրագրեր» թեմայով լրագրողական երկօրյա սեմինարը:
Իրավաբան Մարատ Ատովմյանն իր «Դատաիրավական բարեփոխումները Հայաստանում» թեմայով զեկուցման մեջ անդրադարձավ Սահմանադրության ընդունմանը, սահմանադրական բարեփոխումներին, դատական համակարգի ձևավորմանն անկախության տարիների ընթացքում: Պարոն Ատովմյանը ներկայացրեց Սահմանադրական դատարանի, Արդարադատության խորհրդի գործառույթները:
Նա համեմատեց խորհրդային տարիների դատախազության համակարգը ներկա դատախազության հետ՝ հիշեցնելով, որ խորհրդային իշխանության տարիներին ուներ շատ մեծ լիազորություններ: Ժամանակին նույնիսկ դատախազը իրավունք ուներ մասնակցելու ամուսնալուծության վեճերին և իր կարծիքը հայտնելու: Սակայն, երբ 1998 թ. ընդունվեց «Դատախազության մասին» օրենքը, դատախազության մի շարք լիազորություններ կրճատվեցին:
Ավելի ուշ բացվեց նաև Հատուկ քննչական ծառայությունը:
Մարատ Ատովմյանը նշեց, որ ամենաթույլ օղակները ներկայում նախաքննության և հետաքննության մարմիններն են:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4988

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ